
Քիմ Քարդաշյան. «Ինձ հարկավոր է ամուսնալուծվել՝ հանուն երեխայիս»

Քիմ Քարդաշյանը դատավորին խնդրում է որքան հնարավոր է արագ ստորագրել իր և Քրիս Հեմֆրիսի ամուսնալուծության փաստաթղթերը: Ինչպես գրում է people.com կայքը, Քարդաշյանը ցանկանում է ամուսնալուծված լինել Քրիս Հեմֆրիսից մինչ իր և ռեփեր Քայնե Ուեսթի երեխայի ծնունդը: Ըստ նախնական տվյալների` նրանց երեխան ծնվելու է այս ամռանը:
«Ես հավատում եմ, որ իմ և Քրիսի արագ ամուսնալուծությունն ինձ կօգնի նոր, լիարժեք կյանքով ապրել: Կյանքիս մի էջը կփակվի, կբացվի նորը: Նույնը կլինի նաև Քրիսի հետ»,- դատական փաստաթղթերում նշել է Քիմը: «Ես չեմ ցանկանում պաշտոնապես ամուսնացած լինել այն ժամանակ, երբ կծնվի երեխաս: Ես շուտափույթ ամուսնալուծվել եմ ցանկանում ոչ միայն իմ, այլև դեռ չծնված երեխայիս առողջության ու բարեկեցության համար»: