Սիրուշոյի վերջին 1.5 տարվա կյանքը՝ տեսանյութում

Երգչուհի Սիրուշոյի աշխատանքային գործունեության մասին պատմող տեսանյութն արդեն համացանցում է՝ YouTube-ում է: 33 րոպե տևողությամբ տեսանյութն առաջինը չէր, որ պատմում էր երգչուհու աշխատանքների, նրա համերգային գործունեության, նախասիրությունների ու մտադրությունների մասին: Հիշեցնենք, որ առաջին տեսանյութը 7 մասից էր բաղկացած, որը պատմում էր Սիրուշոյի կյանքի մասին՝ սկսած վաղ մանկությունից: «Թեև սա առաջին տեսանյութը չէ,  սակայն այս մի տեսանյութի միջոցով մենք ցանկացել ենք Սիրուշոյին ուրիշ կողմից ցույց տալ, նրա ստեղծագործական գործընթացը, նրան՝ աշխատանքային միջավայրում: Մենք հավաքել են 1.5 տարվա ընթացքում արված տեսանյութերը: Իհարկե, շատ բան ուղղակի դուրս է մնացել, բայց փորձել ենք հնարավորինս սեղմ ու բովանդակալից ներկայացնել Սիրուշոյի վերջին 1.5 տարվա աշխատանքային գործունեությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է երգչուհու մենեջեր Արևիկ Ուդումյանը:

Տեսանյութեր

Լրահոս