
Երկրպագուները թալանել են Ալլա Պուգաչովային

Ալլա Պուգաչովան միլիոնավոր դոլարներ է կորցրել համացանցի անբարեխիղճ օգտատերերի պատճառով: Ինչպես գրում է delfi.ua կայքը, որոշ ժամանակ առաջ համացանցում էին հայտնել Պուգաչովայի նոր երգերը, որոնք հնչել էին ամանորյա տոնակատարությունների ընթացքում:
Երգչուհին ցանկություն է ունեցել այդ երգերով նոր ձայնասկավառակ թողարկել, սակայն դա անելու իմաստ այլևս չկա. երկրպագուներն արդեն այդ երգերն անվճար բեռնել են: Մասնագետների գնահատմամբ` Պուգաչովան այս ամենի արդյունքում հարյուր-հազարավոր դոլարների վնաս է կրել:
Այս իրադարձություններից հետո երգչուհին որոշել է փակել իր կայքը. այժմ երկրպագուները նրա հետ կարող են շփվել միայն սոցիալական ցանցերի ու բլոգների միջոցով: Կայքի փակումից մի քանի րոպե անց սկսել են հայտնվել բլոգներ, որտեղ Պուգաչովայի անունից մի քանի ռուբլու դիմաց հատուկ դիետա են առաջարկել: