Բաժիններ՝

Գերմանացի գիտնականը մոլագարների ուղեղում հայտնաբերել է «չարի գոտի»

Բրիտանական Thе Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ գերմանացի գիտնական Գերհարդ Ռոտը պարզել է, որ սերիական մոլագարներին ու բռնավորներին հանցագործության է դրդում ուղեղի կենտրոնական մասի որոշակի հատվածը:

Ռենտգենային նկարահանման ժամանակ այդ հատվածը երևում է մութ հետքի տեսքով: Այդ փաստը կարող է նաև վկայել այն մասին, որ մի շարք հանցագործներ գենետիկ նախահակում ունեն չարության հանդեպ: Գերմանացի գիտնականը փորձ է կատարել՝ դատապարտյալներին ցուցադրելով կարճամետրաժ ֆիլմեր՝ ընդ որում չափելով նրանց ուղեղային ակտիվությունը:

Գիտնականի խոսքերով՝ երբ էկրանին հայտնվել են կոշտ և կեղտոտ տեսարաններ, դատապարտյալները ոչ մի զգացմունք չեն ցուցաբերել՝ ընդգծելով, որ չի գործել նրանց ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է տառապանքների ու տխրության համար:

Ըստ Գերհարդի՝ ուղեղը կարող է պայքարել չարագործություն կատարելու ցանկության դեմ, սակայն դեռ անհայտ է այդ պաշտպանությունը գործի դնելու սկզբունքը. «Բոլոր սերիական մարդասպանները ծնվում են հոգեխանգարմամբ, շատերի մոտ բռնության նկատմամբ հակումն ուժեղանում է այն շրջապատում, որում ապրում են նրանք:

Ելնելով դրանից այդ հանցագործներին պետք է բաժանել երեք խմբի: Առաջին խմբում այն անձինք են, ովքեր հոգեպես առողջ մարդիկ են և պարզապես մեծացել են հանցավոր միջավայրում: Երկրորդ խմբում հոգեպես հիվանդներն են, որոնք աշխարհն ընկալում են որպես սպառնալիք: Իսկ երրորդ խմբում են հոգեպես խանգարված այնպիսի մարդիկ, ինչպիսիք են օրինակ Ստալինն ու Հիտլերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս