Ինչի՞ հիման վրա պատրաստվենք Նոր տարուն՝ թանկացումների՞, ի՞նչ մի ուրախ կյանքից․ ՀԱՐՑՈՒՄ

Ամանորին ընդառաջ՝ 168am-ը փոքրիկ հարցախույզ է արել մայրաքաղաքում՝  անցորդներից հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են պատրաստվում տոնական օրերին, և, թե արդյո՞ք միջին վիճակագրական քաղաքացին այսօր ի վիճակի է տոնը տոն դարձնել։

Ի պատասխան մեր հարցադրումների՝ քաղաքացիների մեծ մասը դժգոհություն հայտնեց երկրում առկա վիճակից, սոցիալական խնդիրներից։

«Չենք պատրաստվում Նոր տարուն․ փող չկա։ Այս կառավարության հետ ի՞նչ անես․ բոլորը՝ ձրիակեր, կոռուպցիոներ,- արձագանքեց մեր համաքաղաքացիներից մեկը, իսկ մյուսը՝ զարմանքով նշեց,- 40.000 թոշակով՝ ի՞նչ Նոր տարի»։

«Մենք էլ մեր չափով ենք պատրաստվում, ինչ կարողանում ենք, դա ենք գնում։ Տեսնենք՝ թանկացումներն ինչ կլինեն, էս տրանսպորտի վիճակն ինչ կլինի», «Ինչի՞ հիման վրա պատրաստվենք տոնին՝ թանկացումների՞, ի՞նչ մի ուրախ կյանքից»․ հնչեցին նաև այս մտահոգությունները։

Կարդացեք նաև

Շատերը զայրացած խոսում էին երկրի անվտանգային վիճակի մասին։

«Երկիրը, հայ-հայ է՝ պատերազմի է պատրաստվում, ու մենք Ամանորի պատրաստվե՞նք, հարգելիս»,- զայրացած պատասխանեց մի կին։

Երիտասարդներն էլ ցավով արձանագրեցին․ «Չենք տոնում, դիմավորում ենք․ որպես այդպիսին՝ տոն գոյություն չունի Հայաստանում, որովհետև ամեն երկրորդ ընտանիքից զոհեր ունեն, հետո՝ ամեն ինչ գնում է դեպի վատը։ Նվաստացած վիճակում է ապրում՝ ինչպես երկիրը, այնպես էլ՝ ժողովուրդը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս