
Պայթուցիկ սարքի ահազանգը կեղծ է եղել

Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, փետրվարի 7-ին, ժամը 17։35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան 12 հասցեում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 4-րդ հերթապահ խումբը (կինոլոգներով և սակրավորներով): Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է: