
Էլինա Ավանեսյանը հաղթել է աշխարհի 12-րդ ռակետին

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տարել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում։ Հիշեցնենք, որ աշխարհի 43-րդ ռակետի առաջին մրցակցիը Ռեբեկա Շրամկովան էր (Սլովակիա, 46-րդ ռակետ)։ էլինան վստահ էր անցկացրել մրցամարտը և հաղթել է 1:6, 6:2, 6:2 հաշվով:
Շրամկովայի արգելքը հաղաթահարելուց հետո երկրորդ փուլում Էլինան մրցել է աշխարհի 12-րդ ռակետ, իսպանուհի Պաուլա Բադոսայի դեմ և հաղթել 6:3, 1:6, 6:2 հաշվով։
Բրիսբենի մրցաշարին մասնակցում են նաև Արինա Սաբալենկան (Բելառուս, առաջին ռակետ), Էմմա Նավարոն (ԱՄՆ, 8-րդ ռակետ), Դարյա Կասատկինան (Ռուսաստան, 9-րդ ռակետ), Դիանա Շնայդերը (Ռուսաստան, 13-րդ ռակետ) և այլ անվանի թենիսիստուհիներ։