
Շիրակի մարզում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել. վարորդն ու ուղևորը Հոլանդիայի քաղաքացիներ են

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Shamshyan.com-ը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել են պայքարել վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած Մարալիկի հրշեջ փրկարարները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Վարորդն ու ուղևորը Հոլանդիայի քաղաքացիներ են եղել։