
Բեյոնսեն խուճապի է մատնվել 1,8 մլն դոլար արժողությամբ ականջօղերի պատճառով

Երգչուհի Բեյոնսեն խուճապի է մատնվել, երբ չի կարողացել գտնել 1,8 մլն դոլար արժողությամբ իր ականջօղերը: Ինչպես գրում է starhit.ru կայքը, երգչուհին իր ականջօղերը կորցրել է Բարաք Օբամայի երդմնակալության արարողության ժամանակ՝ հյուրանոցի համարներից մեկում:
Կայքի փոխանցմամբ` ականջօղերը չգտնելու պատճառով Բեյոնսեն այնպիսի աղմուկ է բարձրացրել, որ հյուրանոցի անձնակազմը նրա հետ սկսել է փնտրել 80 կարատանոց ականջօղերը:
Ի վերջո, Բեյոնսեն ականջօղերը գտել է դրամապանակից. հանգստանալուց հետո ռեփեր Ջեյ Զիի կինը 500 դոլարով պարգևատրել է հյուրանոցի աշխատակցուհուն, ով նրան օգնել էր ականջօղը փնտրելիս: