
Խոշոր ավտովթար Էջմիածին-Մարգարա ճանապարհին․ կա 6 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Nissan Tiida» և «Hyundai Santamo» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyanh.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։ Վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների վիրավորներից 3-ին փրկարարները պատգարակով քաղաքացիների օգնությամբ մոտեցրել են շտապ օգնության ավտոմեքենաներին։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։