
ՖԻԴԵ-ն փոխել է արագ շախմատի աշխարհի առաջնության դրես կոդը

ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը հայտնել է, որ ֆեդերացիան մեղմացրել է արագ շախմատի աշխարհի առաջնության մասնակիցների դրես կոդի կանոնները Մագնուս Կարլսենի հետ կապված սկանդալից հետո։
Ավելի վաղ նորվեգացին տուգանվել էր և հետո բողոքի նշանով որոշել հրաժարվել մասնակցությունից։ Նույն պատճառներով 200 դոլարի տուգանք էր ստացել նաև ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։
«Ես որոշեցի փորձել մոտեցում, որը ավելի մեծ ճկունություն կտրամադրի ՖԻԴԵ-ի պաշտոնյաներին՝ գնահատելու հագուստի համապատասխանությունը», — մեջբերում է Դվորկովիչի խոսքերը Շախմատի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։