
Lamborghini Gallardo GT3 FL2 ` 2013-ի սուպերմեքենան (լուսանկարներ)

Գերմանական Reiter Engineering ընկերությունը Lamborghini ապրանքանիշի Lamborghini Gallardo մոդելի հիման վրա նոր սուպերմեքենա են թողարկելու:
Ինչպես գրում է luxlux.net կայքը, նոր մեքենան նախատեսված է ավտոմրցույթների համար: Այն նախորդից` Lamborghini Gallardo GT3-ից, թեթև է 25 կգ-ով: Մեքենան 5,2 աշխատանքային ծավալով և 600 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի:
Ըստ նախնական տվյալների` մեքենան վաճառքի կհանվի 2013-ի մարտից: Այն կվաճառվի 430 հազար դոլարով: