Քիչ անց կվիրահատեն ԱԺ տարածքում վիրավորված Վրեժ Գալստյանին

Այսօր ժամը 15-ի սահմաններում ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով 1988թ. ծնված Վրեժ Գալստյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ստացած հրազենային վնասվածքի արդյունքում նրան անհրաժեշտ է վիրահատություն։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Միկրովիրաբուժության ամբիոնի վիրաբույժ Թեհմինե Ասատրյանը։

«Հիվանդը ստացել է հրազենային վնասվածք՝ մուտքով և ելքով։ Այսինքն՝ փամփուշտը մտել է և դուրս է եկել մարմնից։ Վնասվածքը եղել է ազդրի վերին երրորդական հատվածում։ Հրազենային վնասվածքի հետևանքները, բնականաբար, ծանր են և այդ այդ պատճառով է կատարվում վիրահատությունը։ Եթե չվիրահատվի՝ կարող է առաջանալ փտախտի վտանգ»,- ասաց Թ. Ասատրյանը։

Վերջինիս խոսքով, վիրահատությունը կտևի 1.5 ժամ։ Այս պահին հիվանդին կատարել են ցավազրկում, իսկ վիրահատությունը կսկսեն կես ժամից։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031