ԱԺ ներխուժած Վրեժ Գալստյանի վիրահատությունն ավարտվեց. նրա հարազատները դեռ չեն այցելել նրան

Քիչ առաջ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ավարտվեց այսօր ԱԺ ներխուժած և հրազենային վնասված ստացած քաղաքացու՝ Վրեժ Գալստյանի վիրահատությունը:

Այժմ նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Բաժանմունքի աշխատակից Վահան Ճարտանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վիրահատությունը կարճ է տևել, և Վրեժ Գալստյանի վիճակը համապատասխանում է կատարված վիրահատական միջամտությանը:

Ի դեպ, Վահան Ճարտանյանը մեզ տեղեկացրեց, որ մինչ այս պահը Վրեժ Գալստյանի հարազատներից որևէ մեկը չի գնացել հիվանդանոց:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031