Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Վալերի Օսիպյանին. Ի՞նչ ուզում եք արեք, բայց բախումներ չլինեն

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ պահանջելով, որպեսզի վերջինս հանձնարարի երիտասարդներին ցած իջնել Ալեքսանդր Թամանյանի արձանի պատվանդանի վրայից, քանի որ այն պատմամշակութային արժեք է: Վալերի Օսիպյանը նաև զգուշացրեց, որ իր պահանջը չկատարելու դեպքում վարչական տույժի կենթարկեն:

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ձեռքերը խաչած վեր պահեց՝ ասելով. «Ի՞նչ ուզում եք արեք, բայց բախումներ չլինեն»: Նա Վալերի Օսիպյանին ասաց, որ դա ինքնաբուխ է, և ինքը այդ հարցը կկարողանա կարգավորել մեկ ժամվա ընացքում:

Հավելենք, որ Վալերի Օսիպյանը պահանջում էր նաև, որպեսզի պատվանդանի վրայից իջեցվի՝ «Բարև, Հայաստան» կարգախոսով պաստառը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031