Բաժիններ՝

Արթուր Աբրահամն այլևս չի՞ թաքցնում իր ընտրյալին (լուսանկարներ)

Bravo.am-ի փոխանցմամբ՝ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ընտրյալը Լիանա անունով մի հայուհի է, եթե հիմք ընդունենք վերջին ամիսներին գերմանական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն ու ստորեւ ներկայացված լուսանկարները:

Սովորաբար Արթուր Աբրահամը լսում է բռնցքամարտի ռինգում հնչող զանգը, բայց ո՞վ գիտի, եթե ամեն ինչ լավ ընթանա, շուտով նրա համար կհնչի նաեւ հարսանեկան զանգերի ձայնը. ահա այսպես է գրել promiflash.de կայքը` նշելով, որ Բեռլինում անցկացվող իտալական «Notte delle Stelle» ֆիլմերի փառատոնին բռնցքամարտիկը ժամանել է նոր զուգընկերուհու հետ:

Abraham0

Abraham

Կարդացեք նաև

«Այս անգամ լուսանկարիչների ուշադրությունը գրավել է ոչ թե Արթուրի շքեղ կոստյումը, այլ բռնցքամարտիկին ուղեկցող գեղեցիկ անծանոթուհին: Երեկոյի ընթացքում զույգին չեն կաշկանդել տեսախցիկները: Նրանք շարունակ ինչ-որ բան են շշնջացել միմյանց եւ ժպտացել` իրար ձեռք բռնած»,- գրված է վերոնշյալ հրապարակման մեջ:

Միգուցե բռնցքամարտիկի ընտրյալին տեսնենք մարտի 23-ին նախատեսված Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից ռեւանշ-մրցամարտի հանդիսատեսների շարքո՞ւմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս