Բաժիններ՝

Անչափահաս երեխաներին խնամում է 73-ամյա տատիկը (տեսանյութ, լուսանկարներ)

Lorinews.com մարզային լրատվական կայքն անդրադարձել է Վանաձոր քաղաքի տնակային ավաններից մեկում բնակվող Արաքսյա Ավետիսյանի 6 անձից բաղկացած ընտանիքին:

73-ամյա Արաքսյա Ավետիսյանի աղջիկը թողել է իր 5 անչափահաս երեխաներին ծեր ու հաշմանդամ մոր հույսին ու հեռացել, ապա ստեղծել նոր ընտանիք՝ վերջնականապես կտրելով կապը ծեր մոր ու անչափահաս երեխաների հետ: 5 երեխաների մոր վրա այժմ քրեական գործ է հարուցված, աշխատանքներ են տարվում նրան ծնողական իրավունքներից զրկելու ուղղությամբ:

Avetisyanner01

Միայն երեխաների անվան մասին մտածելով չենք բարձրաձայնում 5 երեխաների մոր վարքի մասին, միայն երեխաների խնդրանքով չակերտները չենք բացում ու որոշ մանրամասներ հրապարակում, գիտակցելով, որ այդ դեպքում շատերը կպատժվեն, սակայն մեր խնդիրը մորը ներկայացնելը չէ, այլ 5 կործանվող ճակատագրեր փրկելը:

Կարդացեք նաև

Lori015 անչափահաս երեխաների գոյությունը 73-ամյա Արաքսյա Ավետիսյանը մի կերպ է ապահովում: Գտնվելով սոցիալապես ծանր պայմաններում, նա իր 5 անչափահաս թոռնիկներին այսքան ժամանակ պահել է իր կողքին՝ չհանձնելով ոչ մանկատուն և ոչ էլ խնամքի կենտրոններ: Դպրոցահասակ երեխաները տեսախցիկից այն կողմ պատմում են, թե ինչպես է դպրոցի տնօրենը իր տղայի հագուստը տվել, թե ինչպես են ամեն օր սնվում բարեգործական ճաշարանում ու թե ինչպես հարազատ մայրը լքեց իրենց՝ գերադասելով սեփական երջանկությունն ու ամուսնանացավ իրենց իսկ հարևանությամբ:

2-րդ կարգի հաշմանդամ կինը 2 անգամ վիրահատվել է, ծեծի է ենթարկվել նաև հարազատ աղջկա կողմից, այնուհետ ստեղծված իրավիճակից ելնելով ոստիկանության հետ միասին աղջկան դուրս են հանել տնից՝ վատ վարքի պատճառով: 3 դպրոցահասակ երեխաները երկար ժամանակ դպրոց չեն հաճախել՝ հագուստի ու գրենական պիտույքների բացակայության պատճառով:

Avetisyanner

Երեխաներին հագուստ ու նորմալ սնունդ է հարկավոր, կենցաղային հարցերը լուծելու ու տաքանալու համար ընտանիքը ունի վառելափայտի ու մի շարք այլ բաների կարիք: 5 երեխաները զրկված են նույնիսկ հեռուստացույց դիտելու հնարավորությունից. երկու շաբաթ է, ինչ այն անսարք է, կիսաավտոմատ լվացքի մեքենան էլ է խափանվել, ծեր կինը 5 երեխաների հագուստները լվանում է ձեռքով: Առավել մանրամասն՝ «Օգնել կարող ենք ամենքս» բարեգործական նախաձեռնության պատրաստած տեսանյությում:

Էդվարդ Արզումանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս