«Հարսնաքարի» մատուցող. «Տնօրինությանը տեղյակ պահի´, սպարտիվկաս հանում եմ, տրուսիկով նստեմ»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսանքարի» գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում հարցաքննվեց գործով մեղադրյալ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանը: Նա պատմեց, որ դեպքի օրը, ժամը 9-9:30-ին իրեն է մոտեցել երգիչ Դավիթը և ասել, որ իր ընկերներն են գալիս ռեստորան և որ սեղան է հարկավոր: Նրա պատմելով՝ ինքը երգչին տեղեկացրել է, որ միայն մեկ ազատ սեղան կա:

Դավիթ Ադամյանի խոսքով՝ երգիչ Դավիթը միրգ և ջրեղեն է պատվիրել. «Պատրաստում եմ, սեղանը դնում եմ, սպասում եմ իրենց գալուն: Մոտ մի կես ժամ անց գալիս են Դավիթի ընկերները: Մոտենում եմ, գալիս են սեղանի մոտ, իրենց մինչև ուղեկցում եմ, գալիս են Վահե Ավետյանը և Դինան: Մոտնենում են ինձ՝ ասելով, որ տուալետի տեղն են ուզում: Այդ ժամանակ ես իրենց տեղեկցնում եմ, որ սպորտային համազգեստով չի թույլատրվում ռեստորանի մուտքը: Ինձ ասում է՝ ո՞վ է որոշել, որ ես սպորտային համազգեստով պետք է չնստեմ: Ասում եմ՝ տնօրինությունը, ինձ պատասխանում է՝ տնօրինությանը տեղյակ պահի´, սպարտիվկաս հանում եմ, տռուսիկով նստեմ: Թող գան, հանեն: Ձայն չեմ հանում, ուզում եմ հեռանամ, հայհոյանքներով ասում է, որ հաշի´վս բեր, մենք թողնեք գնանք: Գնում եմ հաշիվը բերելու, մինչև բերում եմ, ինքն արդեն սեղանի մոտ է լինում:

Մոտենալով  ինձ, որ հաշիվը փակի, իրեն մոտենում է Արկադի Աղաջանյանը՝ ասելով, որ հիմա չենք շարունակելու, ասում է, որ մատուցողը չի թողում շարունակենք»:

Կարդացեք նաև

Ըստ Դավիթ Ադամյանի՝ Վահե Ավետյանն ասել է, որ սեղանը չհավաքեն, որ գալու է ու շարունակի ուրախությունը: Նաև նշեց, թե միաժամանակ Վահեն հայհոյել է իրեն: Մատուցողը Վահե Ավետյանին այդ ժամանակ տեղեկացրել է, որ համալիրը 24:00-ին փակվելու է:

Դատարանում Դավիթ Ադամյանը պատմեց, որ դրանից հետո համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանին տեղեկացրել է, որ նման դեպք է տեղի ունեցել, տնօրենն էլ իրեն հորդորել է նրանց ետ գալու դեպքում առանց մենեջերի թույլտվության ներս չթողնել:

Դավիթ Ադամյանի խոսքով՝ ինքը կատարվածի մասին տեղյակ է պահել նաև երգիչ Դավիթին: Մեղադրյալի խոսքով՝ մի քանի րոպե անց իրեն տեղեկացրել են, որ Վահե Ավետյանի ընկերները նորից համալիր են եկել, սակայն այդ պահին տուժող Ավետյանը նրանց հետ չի եղել:

Այդ պահին մոտեցել է ռետորանային համալիրի մենեջերը. «Ես մենեջերին տեղյակ պահեցի, որ ես չեմ ուզում իրենց սպասարկել, քանի որ պատճառ կա, իրենք իմ հետ վատ ձևով են վարվել: Մենեջերն էլ ասաց՝ գնա´, շարունակի´ր աշխատանքդ մյուս սեղաններին: Ես գնացի, շարունակեցի մյուս սեղաններին: Անցնելով 20-25 րոպե՝ ափսեները ձեռքս մտնում եմ ամանների լվացման սենյակ, ինձ մոտենում է Մանուկը, ով նրանց մատուցողն էր: Մոտենալով՝ ինձ ասում է՝ ախպե´ր, ես հավես չունեմ: Մոտեցի´ր, քեզ են ուզում, տես´ ինչ են հարցնում:  Դուրս եմ գալիս, տեսնում եմ մատուցող Գևորգին»:

Դավիթ Ադամյանը  պատմեց, որ այդ մատուցողն իրեն ասել է, որ կռիվ է սկսվելու իր և Վահե Ավտյանի ու նրա ընկերների սեղանի միջև. «Ասեց՝ սեղանս ասում է, որ այս անգամ շիշը գլխներին եմ տալու: Ձայն չեմ հանել: Մոտեցել եմ իրենց սեղանին, մեջքով նստած է Արկադի Աղաջանյանը: Հարցրի՝ ինձ կանչել եք, ասացին՝ հա´: Ասացի՝ լսում եմ: Բա՝ մտածում էիր էլ չե՞նք հանդիպելու իրար: Ասացի՝ չէ´, այդպիսի բան չեմ մտածում: Ասացին՝ արի´, նստի´, կխմես մի բաժակ, համ ել կխոսենք:

Ասացի՝ ես աշխատանքի մեջ եմ, չեմ կարող խմել: Ինձ ասեց՝ դե որ էդքան դուխ չունես, նստես մեր հետ խմես, էդքան դուխ ունես, որ ինձ զգուշացնո՞ւմ ես: Ես ձայն չհանեցի:

Այդ պահին չէի նկատել, որ Վահե Ավետյանը կեպիով նստած է՝ գրկախառն Դիանային: Այդ պահին Վահե Ավետյանը ինձ ասաց՝ կարո՞ղ ա գլխարկով էլ չթողես նստեմ: Ասեցի՝ որ թույլ եմ տվել, նստե´ք: Ինձ ասեց՝ հլը նայի, կարող ա գծեր լինեն, չթողնես: Ու տենց սկսեցին ձեռք առնել: Բա տենց մի´ նայի, կայֆավատ ենք լինում վրեդ: Ես էլ ասեցի՝ իրավունք չունի ոչ ոք իմ վրա կայֆավատ լինի: Սկսեցին հայհոյանքները վատ բառերով, հեսա իրանք քեզ սենց կանեն: Ես էլ ասեցի՝ արի´ տեսնենք՝ ումը կանցնի»:

Դավիթ Ադամյանի խոսքով՝ իրենք դուրս են եկել համալիրից, և Վահե Ավետյանը սկսել է հայհոյել իր ընտանիքին, ինքն էլ մեկ անգամ հարվածել է նրան. Դրանից հետո մոտեցել են անվտանգության աշխատակիցներ Նորայր Հայրապետյանն ու Գարիկ Մարգարյանը:

Նորայրը, ըստ Դավիթ Ադամյանի, իրեն հորդորել է գնալ վերև: Ինքն էլ բաձրացել է վերև ու տնօրենին պատմել կատարվածի մասին: Մոտ 7-8 րոպեից ինքը իջել է համալիրի բացօթյա սրահ և տեսել, որ Դիանա Նավոյանը և Էդգար Նիկոյանը այնտեղ են և հաշիվ են պահանջել:

«Ասում եմ Մանուկին, հաշիվը բերում է, փակում է, բայց ոչ մի արտառոց բան չեմ տեսնում իր մոտ, օրինակ՝ կեղտոտ շորեր լինի, քաշքշած բան: Ոչ մի բան չեմ նկատում: Հաշիվը փակում են, թողնում՝ գնում են: Ու ես անցնում եմ իմ աշխատանքին»:

Դավիթ Ադամյանը նաև ասաց, որ  առավոտյան իրեն ասել են՝ պետք է գնա ոստիկանություն: Նա դատարանում հայտնեց նաև, որ օգտվելով իր իրավունքից, չի ցանկանում ոչ մեկի հարցերին պատասխանել, բացի իր պաշտպան Սերգեյ Մկրտչյանի հարցերից:

Տեսանյութեր

Լրահոս