Բաժիններ՝

ԱԺ ներխուժած Վրեժ Գալստյանի մայրը գնացել է ոչ թե հիվանդանոց, այլ՝ ոստիկանություն

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Աժ տարածք ներխուժած Վրեժ Գալստյանի մայրը երեկոյան գնացել է Ոստիկանություն, իսկ հիվանդանոց՝ որդուն տեսակցելու, նա այդպես էլ չի գնացել:

Վիրահատության ամբողջ ընթացքում մենք գտնվում էինք թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ հրազենային վնասվածքներով տեղափոխել էին Վ. Գալստյանին, սակայն նրա հարազատներից որևէ մեկն այդպես էլ նրան տեսակցելու չեկավ:

Հիշեցնենք, որ Վ. Գալստյանը գտնվում է ինտեսիվ թերապիայի բաժանմունքում: Ըստ այդ բաժանմունքի պատասխանատու Վահան Ճարտանյանի` վիրահատությունը տևել է կարճ: «Հիվանդի վիճակը համապատասխանում է կրած վիրահատությանը: Կատարվել է վիրավորման դաշտի առաջնային վիրաբուժօգնություն: Վիճակը գնահատում ենք բավարար` վիրահատությանտ համապատասխան»,- 168.am-ին ասաց Վ. Ճարտանյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս