Սերժ Սարգսյան – Գագիկ Ծառուկյան հանդիպումն անխուսափելի է

168.am-ն արդեն տեղեկացրել է, որ մայսիսի 14-ին տեղի կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը, որին ներկա կլինի նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Այսօր ՀՀ նախագահի պաշտոնական կայքը հաստատեց վերոնշյալ տեղեկությունը: Ավելին՝ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը ներկա կլինի նաև Սերժ Սարգսյանը, ինչը նշանակում է, որ Ս. Սարգսյան – Գագիկ Ծառուկյան հանդիպումն անխուսափելի է:

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է.

«Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Երևան կժամանի Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Կարդացեք նաև

Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 13-ին տեղի կունենա Բելառուսի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի կունենա մի շարք ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման արդյունքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ի պատիվ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա գլխավորած պատվիրակության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք:

Մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Հայկական ատոմային էլեկտրակայան, կմասնակցի նաև Երևանում հայ-բելառուսական առևտրի տան բացման արարողությանը: Նույն օրը Հայաստանի և Բելառուսի նախագահները ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը»:

Տեսանյութեր

Լրահոս