
Ծառուկյանը դիմավորեց Լուկաշենկոյին (տեսանյութ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Զվարթնոց օդանավակայանում Բելառուսի Հանրապետության ղեկավարին դիմավորել են Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Այցի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցելու է Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ Աբովյան քաղաքում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը, որին հաջորդելու է Բելառուսի Հանրապետության նախագահի և Գագիկ Ծառուկյանի շրջայցը հայ-բելառուսական ԱՐ ԲԵ առևտրի կենտրոնում: Մինչեւ այդ նախագահի նստավայրում տեղի է ունենալու Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են նախագահներ Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բելառուսի նախագահն այցելելու է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: