Բաժիններ՝

«Նախորդ անգամ ես չգիտեի սոցիալական մեդիան ինչ է, Twitter-ն ինչ է. ես iPad չունեի». ԱՄՆ դեսպան

Նախորդ անգամ ԲարՔեմփին, ես առաջին անգամ էի մասնակցում, այդ ժամանակ սոցիալական մեդիան ինձ համար նոր բան էր, ես չգիտեի՝ ինչ է Twitter-ը, ես iPad չունեի: Նախորդ անգամ ես  եկել էի պարզապես սովորելու, թե ինչպես է այդ ամենն աշխատում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ով եկել էր Հայաստանի ամերիկյան համալսարան՝ մասնակցելու ԲարՔեմփ Երևան 2013-ին:

Դեսպանի խոսքով՝ այս ընթացքում շատ բան է փոխվել. օրինակ՝ Twitter-ում իր միկրոբլոգն ունի, որտեղ ինքն է գրառումները կատարում, այդ կերպ նաև շատ մարդիկ կարողանում են իր հետ կապ հաստատել:

Ջ. Հեֆերնի խոսքով՝ նմանատիպ հարթակների միջոցով ինքը գտել է ֆինանսական աջակցություն ցուցաբերող տարբեր կազմակերպությունների, որոնք կարող են օգնել հայկական ընկերություններին և գործարարներին, իսկ այդ հնարավորությունները Հայաստանը հաճախ չի օգտագործում:

«Սոցիալական մեդիայի միջոցով ես բացահայտել եմ նոր հարթակներ, օրինակ՝ սոցիալական գործընկերության և համագործակցության բազմաթիվ հարթակներ կան, որոնք կարող են լավ հնարավորություններ ստեղծել Հայաստանի և հայաստանյան ձեռնարկությունների համար: Ես ուրախ կլինեմ, որպեսզի դեսպանատունը և նման խմբերը, ինչպիսին ԲարՔեմփ-ի մասնակիցներն են, տարածեն այդ նորությունները, որպեսզի նմանատիպ ֆինանսավորում տրամադրող կազմակերպությունների միջոցով հայկական կազմակերպությունները կարողանան բարելավել իրենց գործունեությունը»,- ասաց  դեսպանը՝ նշելով, որ ինքը երջանիկ կլինի այդ աջակցության հարցում նաև իր ներդրումն ունենալ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս