Բաժիններ՝

Կարկուտի հետքերով. հրատապ խորհրդակցություն գյուղնախարարությունում

Աշխատանքային շաբաթը գյուղատնտեսության նախարարությունում սկսվեց հրատապ խորհրդակցությամբ, նվիրված երեկ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ստեղծված իրավիճակի գնահատմանը, վնասի չափերը նվազագույնի հասցնելուն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպմանը։

Իրավիճակի մասին նախնական տեղեկատվությունը, ըստ նախարար Սերգո Կարապետյանի, ինքը և նախարարության պատասխանատուները ստացել են նախօրյակին, աղետից անմիջապես հետո, առավել տուժած համայնքներ այցելելու ժամանակ։

Վնասի իրական չափերի ճշգրտման գործընթացը տեղերում կազմակերպելու և մասնագիտական խորհրդատվության համար ստեղծվեց աշխատանքային շտաբ առաջին փոխնախարար Գրիշա Բաղիյանի գլխավորությամբ։ Փոխնախարարների գլխավորած մասնագիտական խմբերը, այս և հետագա օրերին, ԳԱՄԿ-երի ներկայացուցիչների ուղեկցությամբ կլինեն տուժած տնտեսություններում և համապատասխան աջակցություն կցուցաբերեն հողօգտագործողներին՝ առաջին անհրաժեշտության աշխատանքների կազմակերպման գործում։

Նախարարի կարգադրությամբ այսօր կճշգրտվեն հանրապետությունում առկա սերմերի և սածիլների իրական ծավալները, անհրաժեշտության դեպքում տուժած տնտեսություններին տրամադրելու համար։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031