Ռոբերտ Քոչարյանը կընդունի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը 168.am-ի հետ զրույցում, ի պատասխան այն հարցին` արդյոք երկրորդ նախագահը կմասնակցի՞ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված մայիսի 19-ին կայանալիք հավաքին, ասաց. «Ձեզնից եմ լսում դրա մասին: Ես տեղյակ չեմ հրավերի մասին»:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր. «Բոլորն նրանց, ովքեր իրենց համախմբման ենթակա են համարում, ուզում է ոչ թե իրենցով, իրենց մարգարեությամբ, իրենց ընդդիմադիր հերոս լինելու միջոցով, այլ ով հավատում է համախմբմանն ու հարգում ժողովրդի ձայնը, որը մայիսի 5-ին խեղվեց, ես հրավրում եմ ոչ թե որպես տանտեր, այլ որպես շարքային մասնակից, նախկին նախագահ եք, ընդդիմադիր ղեկավար, ՀԿ ներկայացուցիչ, քաղաքացիական նախաձեռնության այլընտրանքային մոտեցում ներկայացնող ընկեր, եկեք»:

Տեսանյութեր

Լրահոս