«Եթե մտնող լինեինք մայիսի 5-ին կմտնեինք». Գ.Ծառուկյանը՝ կոալիցիա մտնելու մասին (տեսանյութ)

Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությունից հետո, երբ եկեղեցուց դուրս եկան հրավիրված հյուրերը, Գագիկ Ծառուկյանը եկեղեցու բակում զրուցեց մի քանի քաղաքացու հետ, մասնավորապես, 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի ու վերջինիս կնոջ հետ: Այնուհետև, ի պատասխան լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն մտնի կոալիցիա, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ: Եթե մտնող լինեինք մայիսի հինգին կմտնեինք»:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս