Բաժիններ՝

Հասարակական տրանսպորտի գինը կթանկանա

Գազի գնի թանկացման դեպքում կթանկանան տաքսի ծառայությունների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի գները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը: Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն պաշտոնապես դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով գազի գնի և մի շարք ծառայությունների սակագների վերանայման հայտերով:

«Միանշանակ կթանկանա: Այդ նույն հարաբերակցությամբ, ինչպես որ բնական գազը, այդ հարաբերակցությամբ էլ գազը, որը լցվում է ավտոմեքենաների մեջ, ու դա շղթա է: Կթանկանա, քանի որ նույն ապրանքից է ստացվում, պարզապես այնտեղ խտացված վիճակն է: Մեծ մասամբ, մեր տրանսպորտն օգտվում է այդ գազից, հետևաբար գազի գնի բարձրացումը կազդի հասարակական տրանսպորտի գնագոյացման և երթուղիների վճարի վրա»,- ասաց Արմեն Պողոսյանը:

Եթե «ՀայՌուսգազարդի» հայտը հաստատվի, ամսական մինչև 10.0 հազար  խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդների համար հազար խմ խորանարդ մետր բնական գազի սակագինը ներկայիս 132 000 դրամի փոխարեն կդառնա 221 000 դրամ, իսկ 10.0 հազար խմ և ավելի սպառում ունեցողների համար՝ ներկայիս 243.13 դոլարի փոխարեն՝ 392.05 դոլար։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս