Բաժիններ՝

Շարունակեք աղոթել

Կիրակի օրը տեղացած կարկուտը ոչնչացրել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի քանի հազար գյուղացիական տնտեսությունների կողմից մշակվող ցանքատարածություններն ու այգիները: Գյուղացիները հասել են նրան, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանն իր աչքով է տեսել աղետի մասշտաբները և պատճառած վնասի չափերը: Գյուղացիները հույս ունեն, որ կառավարությունն իրենց ֆինանսական օժանդակություն կցուցաբերի աղետը հաղթահարելու համար: Գյուղացիների պահանջները մեծ են, իսկ կառավարության հնարավորությունները սուղ են, այնպես որ, ակնկալիքն ու առաջարկված օժանդակությունն անհամապատասխան կլինեն:

Հայաստանում տարին մի քանի անգամ կարկտահարությունը նման վնասներ է պատճառում, և փոխանակ հետևանքի դեմ պայքարելու պետք է միջոցներ ձեռնարկել կարկտահարությունից դաշտերը պաշտպանելու համար: Կան ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք 100 տոկոսանոց պաշտպանություն են երաշխավորում. խնդիրը միայն այն է, որ Հայաստանի գուղատնտեսությունը` 20-րդ դարից 21-րդ դար անցնելու փոխարեն, անցել է 18-19-րդ դար: Իսկ պատմությունից հայտնի է, որ այդ ժամանակ տարերային աղետներից պաշտպանվելու միակ միջոցը համարվում էր ջերմեռանդ աղոթելը:

Մանրամասն՝ «168 ԺԱՄ»-ի այսօրվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս