Նաիրա Զոհրաբյանը՝ Գալուստ Սահակյանին. Խայտառակ անփառունակ վախճան են ունենալու նման հայտարարություն անողներն իրենց քաղաքական ուժերով հանդերձ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր. «Հանրապետականին իշխանությունից կարող է հանել բացառապես հասարակությունը: Միևնույն ժամանակ բացի մեզանից ով լինի իշխանություն` Ղարաբաղը տալու է: Ես վստահ եմ միայն, որ ՀՅԴ-ն չի տա, բայց իրենք էլ ռեսուրս չունեն, ուրեմն ՀՀԿ-ն պետք է լինի իշխանություն, քանի դեռ ունենք ազգային խնդիրներ»:

Report.am-ի հետ զրույցում` արձագանքելով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի վերոնշյալ հայտարարությանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ես այդ հայտարարությունը կորակեի անպարկեշտ, որովհետև ես վստահ եմ, որ Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որ իշխանության գալով` անի այն, ինչը պատկերացնում է Գալուստ Սահակյանը: Իսկ Գալուստ Սահակյանի հայտնած երկրորդ միտքը «Մեր դեմ խաղ չկա» նույն սերիայից է, նույն գործելաոճն է: Խայտառակ անփառունակ վախճան են ունենալու նման հայտարարություն անողներն իրենց քաղաքական ուժերով հանդերձ, ես ձեզ վստահեցնում եմ»:

Տեսանյութեր

Լրահոս