Բաժիններ՝

Դիզայներ Ջորջիո Արմանիի 10 բիզնես կանոնները

Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է Իտալիայի ամենահարուստ անձանցից մեկի՝ դիզայներ Ջորջիո Արմանիի 10 բիզնես կանոնները:

  1. Ես միշտ շատ պատասխանատու եմ եղել: Չգիտեմ՝ ինչպե՞ս կարելի է այլ կերպ աշխատել և ապրել:
  2. Ես նորաձևություն չեմ ստեղծում, ես միայն մարդկանց եմ հագցնում: Ինձ համար կարևորն այն է, որ մարդիկ կարողանան կրել իմ ստեղծած հագուստը:
  3. Ինձ դուր է գալիս մարդկանց առանձնահատուկ լինելու զգացում պարգևել:
  4. Ես կարծում եմ, որ շուկայում հայտնվող կեղծ բրենդերն ապացուցում են, որ մենք այնպիսի բան ենք ստեղծում, որը մարդիկ ցանկանում են կրկնօրինակել:
  5. Ինձ հոգնեցրել է օգնականի մասին հարցը: Վերջին 15 տարիների ընթացքում ես անընդհատ լսում եմ այդ հարցը: Իմ պատասխանը հետևյալն է՝ քանի դեռ ես այստեղ եմ, ես տնօրեն եմ:
  6. Միշտ պետք  է կասկածել: Ես նախօրոք լսում եմ իմ աշխատակիցների կարծիքը, հետո միայն՝ որոշումներ ընդունում:
  7. Առանձնահատուկ որևէ բան ստեղծելու համար ձեր միտքը մշտապես պետք է ֆիքսված լինի ամենափոքր մանրուքների վրա:
  8. Հաղթում են համբերատարները:
  9. Դուք շատ ավելի գիտեք, քան կարծում եք: Դուք կարող են շատ ավելին անել, քան կարծում եք: Երբ 1985-ին մահացավ իմ բիզնես գործընկերը, շատերը կարծում էին, որ ես կփակեմ ընկերությունը: Դա անելու փոխարեն՝ ես սովորեցի անել այն, ինչ նա էր անում:
  10. Ամենամեծ շքեղությունը մտածածդ ասելն է:

Dzhordzhio-Armani2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս