Google-ի հիմնադիրների 10 բիզնես կանոնները
Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի 10 բիզնես կանոնները:
- Կարևոր է մտահղացման արժեքը չգերագնահատելը:
- Որքան շատ ես փորձում և ետ կանգնում նպատակիցդ, այնքան մեծ է խոչընդոտի հանդիպելու հնարավորությունը:
- Փորձը առավելություն է, բայց որոշ դեպքերում այն կարող է խոչընդոտ դառնալ:
- Ինտերնետը գլոբալ է դարձել այն պատճառով, որ այն բաց է բոլորի համար, քանի որ չի եղել որևէ կազմակերպություն, որը կհսկեր այն:
- Մենք ցանկանում ենք, որ Google-ը դառնա ձեր ուղեղի «երրորդ մասը»:
- Մենք գերադասում ենք, որ մեր մրցակիցները մտածեն, թե մենք շփոթմունքի մեջ ենք, քան իմանան մեր պլանները:
- Եթե մենք ամեն ինչ անեինք միայն գումար աշխատելու համար, ապա վաղուց վաճառած կլինեինք ընկերությունը և հանգստանալիս կլինեինք որևէ վայրում:
- Նման մեծ ընկերություն ղեկավարելը սթրես է: Այդ պատճառով մենք սպորտով ենք զբաղվում:
- Երբ ընկերության աշխատակիցների թիվը 10-ից 100 է դառնում, դադարում ես բոլոր աշխատակիցների անունները հիշել: Դրանից հետո կարելի է հանգիստ ավելացնել անձնակազմի քանակը:
- Որոշ ընկերություններ անհաջողություն են ունենում մրցակցության հետևանքով, քանի որ սխալ քայլեր են անում կամ էլ պարզապես ամբիցիաների պակաս ունեն: