Չարենցավանում ներկայում գործում է մինչև 500 փոքր ու միջին ձեռնարկություն, որոնց հիմնական մասի շրջանառությունը 2-3 մլն դրամ է: Դրանք հիմնականում առևտրի մանր կետեր են, վարսավիրանոցներ, դեղատներ, կահույքի արտադրական փոքր ձեռնարկություններ, ծառայություններ մատուցող կազմակերպություններ, հացի փռեր, սննդի կետեր և այլն:
Goldgenie կայքը հարուստ մարդկանց համար վաճառքի է հանել HTC սմարթֆոնի էլիտար տարբերակը: Սարքի հետևի կափարիչը և կողմնային մասերը ծածկված են բարձր ստանդարտի` 24 կառատանոց մաքուր ոսկով: Այն մատուցվում է բացառիկ տուփով՝ բալենու փայից պատրաստված:
Գրեթե ամեն տարի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում տեղ է գտնում գոնե մեկ թուրքական ժապավեն: Հաճախ դրանք արժանանում են նաև մրցանակների: 2009թ. Օզջան Ալփերի «Աշունը», որը յուրօրինակ գեղագիտական գործ է, ծափահարություններով ընդունվեց հայ հանդիսատեսի կողմից և արժանացավ Ժյուրիի հատուկ և FIPRESCI-ի մրցանակներին , իսկ 2010թ. Ռեհա Էրդեմի «Կոսմոսն» արժանացավ «Ոսկե ծիրանի»:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Աննա Մարտիրոսյանի, Արսեն Բաբայանի, Աիդա Գասպարյանի, Նունե Մանուկյանի, Աշոտ Բաբայանի, Կառլեն Մանուկյանի հայցն` ընդդեմ «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերության:
Պղպեղ սևից ստացված պատրաստուկներն ունեն մարսողությունը կարգավորող ստամոքսահյութի թթվայնությունը բարձրացնող, արյունաստեղծ, վահանաձև և ենթաստամոքսային գեղձերի գործունեությունը խթանող ազդեցություն, նաև հակակարկամային, հիպոտենզիվ հատկություն։
Այսօր ԵԽԽՎ ամառային նստաշրջանի երկրորդ օրը՝ ազատ քննարկումների ժամին ելույթ ունենալու համար հերթագրվել էր նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Կանգնեք պատուհանից ու նայեք` մի բան ստեղծվե՞լ է վերջին 22 տարիների ընթացքում: Ստեղծել՝ տվել ենք, իրենք էլ ոնց ուզեցել, վաճառել են, ցրել են… Հիմա գնալ, կանգնել, թե՝ հա համաձայն ենք Րաֆֆիի հետ: Ես նորից եմ ասում` մենք երբեք չենք կանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին խոսելիս նրա երկրպագուներն ավելի շատ նկատում են նրա արտաքին տեսքը՝ բեմական հագուստը, քան երգը, կատարողականությունը:
Կարելի է ասել, որ տորթեր պատրաստելու շնորհքը ժառանգաբար է փոխանցվել ինձ: Իմ պապիկը՝ հայրիկիս կողմից, հրուշակագործ է եղել: Ծնողներս Երևանում խմորեղենի արտադրամաս էին բացել, բայց մի քանի տարի անց մենք ընտանիքով մեկնեցինք Մոսկվա ու այս գործն այնտեղ շարունակեցինք:
Ուսանողների կողմից կանխիկ մուծված վարձավճարների դիմաց հաշվապահները տրամադրել են վարձավճարները վճարելու վերաբերյալ կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել` յուրացնելով մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ:
Իսկ ի՞նչ միջոցներով են ձեռք բերվել տրանսպորտային միջոցները, ներդրումները քաղաքի բյուջեից են, թե՞ այլ տարբերակ կա` հարցերին Սամվել Բալասանյանը պատասխանել է. «Ես խոստացել էի, ինչ-որ տեղ հորդորել եմ, որ լինեն այս ավտոբուսները, ավելի կոնկրետ` գարեջրի գործարանով ենք ոնց որ ձեռք բերել, հանձնել ենք համապատասխան կազմակերպությանը, որը պետք է շահագործի»:
Հայկական մամուլը և քաղաքական դաշտն արդեն շուրջ մեկ ամիս քննարկում է հայտնի օֆշորային սկանդալը, որի սկիզբը դարձավ մայիսի 29-ին «Հետք» լրատվականի հրապարակած հոդվածը` «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» վերնագրով:
«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Վերջիններս կրկին բողոքում էին, որ ավիաընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձերը:
Զավեշտը հասավ այնտեղ, որ հրապարակվեցին նյութեր, թե Հայրիկյանի գործով դատաբժիշկը հրազենային վնասվածքը չի տեսել: Հրազենային այդ վնասվածքը ոչ միայն կա, այլև՝ գնդակը խրվել, մնացել էր Հայրիկյանի մարմնում, ինչը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հեռացվել է մարմնից:
Այդ նույն Եվրոպան, որը 116 օրում ծնկի իջավ Հիտլերի առջև, այսօր բոլորին խրատ է տալիս, նույնիսկ զենք է տալիս Սիրիայի ահաբեկիչներին:
««Շախտյորը» Մխիթարյանի համար ոչ մի առաջարկ չի ստացել «Լիվերպուլից»»:
Ժամը 02-00-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի նորակառույց ճանապարհից դեպի Սարալանջ-Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում, մի խումբ անձնաց միջև վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ:
Ես հասարակ բաներ եմ անում: Եթե որևէ մեկը չի արտահայտվում, ես հարցնում եմ նրա կարծիքը: Եթե որևէ մեկն արտահայտում է իր կարծիքը, ես մյուսներին խնդրում եմ քննարկել արտահայտվածը:
Հայնտի մոդել, դիզայներ, երգչուհի Վիկտորիա Բեքհեմը հայտնի է իր խստությամբ: Նա իր գրեթե բոլոր լուսանկարներում շատ խիստ դեմք ունի: Համացանցում առհասարկ դժվար է գտնել լուսանկար, որտեղ Վիկտորիան ժպտում է:
Տարիներ առաջ Սինգապուրի հրաշքն անվերջ մատնացույց անող ՀՀ ղեկավարությունն այսօր չի էլ հիշում իր նախկին պնդումները:
«Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը»:
Այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Խանջյան, Նաիրի, Հացիկ և Արաքս գյուղի բնակիչները Խանջյան գյուղի մոտ փակել էին Արմավիր քաղաքից դեպի Թալին տանող ճանապարհը` պահանջելով հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ:
ՀայՌուսգազարդի» լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը միանշանակ հերքեց այս տեղեկությունը. «Ես ինքս «ՀայՌուսգազարդի» աշխատակից եմ, ինձ նման բան չի ասվել»:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը առաջիկայում լրատվամիջոցներից մեկին հարցազրույցի միջոցով կպարզաբանի մամուլի կողմից իրեն ուղղված հիմնական հարցերը:
«Դատաիրավական ԾԻԳ»-ի տնօրեն Արթուր Թունյանը վերջին տարիներին արտասահմանում երկու թանկարժեք տուն է գնել: Կայքին հաջողվել է պարզել, որ նա տներից մեկը ձեռք է բերել Լոնդոնում, մյուսը՝ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներից մեկում: Ա. Թունյանը կայքի հետ հեռախոսազրույցում չի հերքել այս փաստը՝ ընդամենն ասել է. «Դե, ինչ ասեմ»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված` մի խումբ քաղաքացիներ մտադիր էին այսօր ՀՖՖ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա կազմակերպել:
«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի բացման իր ելույթում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարևոր շեշտադրում կատարեց` նշելով, որ ՏՏ ոլորտում իրավիճակն էականորեն փոխվել է: «Իսկ տոկոսային հարաբերակցությամբ՝ եթե 6 տարի առաջ մենք 80%-ն արտահանում էինք, իսկ 20%-ը տեղական շուկայում էր, ապա ներկայումս 60%-ն ենք արտահանում, և 40%-ն է տեղական շուկան է»,- ասել էր Կ. Վարդանյանը:
168.am-ը փորձեց դեսպանատնից մեկնաբանություն ստանալ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի ժամանակ ԱՄՆ դեսպանի ելույթի, մասնավորապես՝ ՀՀ կառավարությանն ուղղված կոչի մասին: ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Թագուհի Ջահուկյանը մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ չեն ցանկանում մեկնաբանել դեսպանի ելույթը: «Այս պահին որևէ բան, բացի նրանից, ինչ դեսպանն ասել է՝ չենք կարող ավելացնել»,- ասաց Թ. Ջահուկյանը:
«Մարդու իրավունքներ-96» կուսակցությունը սառեցրել է անդամակցությունը ՀԱԿ դաշինքի հետ ու առայժմ չի մասնակցի իրենց հանդիպումներին: Այս մասին 168.am-ին հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
EBRD-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Կապան և հանդիպում են «Deno Gold Mining Company» ընկերության ղեկավարության հետ: Միևնույն ժամանակ, ընկերության ղեկավարությունը հերքում է, որ դիմել է EBRD-ին վարկի համար: