IBM-ի գխավոր տնօրենի բիզնես-կանոնները
Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է IBM_ի գխավոր տնօրենի՝ Վիրջինիա Ռոմետիի բիզնես կանոնները:
- Ես հասարակ բաներ եմ անում: Եթե որևէ մեկը չի արտահայտվում, ես հարցնում եմ նրա կարծիքը: Եթե որևէ մեկն արտահայտում է իր կարծիքը, ես մյուսներին խնդրում եմ քննարկել արտահայտվածը:
- Ինչ բիզնեսով էլ զբաղվեք, այն որոշ ժամանակ անց առևտրայինի է վերածվելու: Դուք խնդիր եք ունենալու այն զարգացնելու և նրա արժեքը բարձրացնելու:
- Պետք է վստահ լինեք ինքներդ ձեզ և ձեր գիտելիքների վրա նույնիսկ այն դեպքում, երբ դուք ինքնաքննադատ եք: Այդ ժամանակ, կարծում եմ, կարելի է ռիսկի դիմել:
- Ես սովոր եմ միշտ նոր գործ ձեռնարկել՝ այնպիսի բան, որ երբեք չեմ արել:
- Եթե դուք ինչ-որ բանում համոզված եք, եթե հստակ գիտեք՝ ինչ է ուզում գնորդը, դուք կնվաճեք շուկան:
- Եղի՛ր առաջինն ու միակը:
- Իմ բոլոր պարտականությունների հետ միասին, ես իմ ժամանակի 50 տոկոսը, եթե ոչ՝ ավելին, ծախսում եմ գնորդների հետ հանդիպումների վրա: Ժամանակն այն գլխավոր բանն է, որ մենք կարող ենք տրամադրել գնորդին:
- Ես անխուսափելիին չեմ հավատում: Ես կարծում եմ, որ ամեն ինչ կարելի է փոխել:
- Ոչ ոքի թույլ մի՛ տվեք ձեզ համար սահմաններ գծել: Արե՛ք դա ինքներդ:
- Համոզմունքներն են ընկած ճիշտ որոշումների հիմքում: