Բաժիններ՝

Լիլիթ Հովհաննիսյանը՝ մոդելավորող (լուսանկարներ)

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին խոսելիս նրա երկրպագուներն ավելի շատ նկատում են նրա արտաքին տեսքը՝ բեմական հագուստը, քան երգը, կատարողականությունը: Եվ պատահական չէ, թերևս, որ դա լավ գիտակցելով՝ երգչուհին ավելի մեծ ուշադրություն է դարձնում իր արտաքին տեսքին՝ դիմահարդարմանը, բեմական հագուստին, քան երգերի ընտրությանը կամ կատարողականությանը: Այլ կերպ ասած՝ նրան ավելի շատ նայում են, քան լսում:

Ոմանց բնորոշմամբ՝ երգչուհին լավ է հասկացել հայկական շոու-բիզնեսի առանձնահատկությունը և տալիս է այն, ինչ նրանից կարող է պահանջել իր հանդիսատեսը:

Լ. Հովհաննիսյանը, ի դեպ, վերջերս նաև իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր նոր՝ «Գնչու» տեսահոլովակի մի քանի զգեստների հեղինակն ինքն է: «Այս զգեստիս հեղինակն էլ կրկին ես եմ,  կարծես այնքան էլ վատ չի ստացվել)))»,- իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել երգչուհին: Վատ չի ստացվել:

Lilit Hovhannisyan (1) Lilit Hovhannisyan (3) Lilit Hovhannisyan (2)

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս