Բաժիններ՝

Սամվել Բալասանյանը ավտոբուսային երթուղու գծատե՞ր

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր Գյումրու ավտոբուսային պարկը թարմացվեց 10 նոր՝ չինական արտադրության ավտոբուսներով: Առաջին ուղևորները եղել են Գյումրու քաղաքապետը, քաղաքապետարանի տարբեր բաժինների պետեր, աշխատակիցներն ու լրագրողները:

ԳԱԼԱ-ի հարցին, թե երբևէ օգտվե՞լ եք քաղաքային տրանսպորտային հին միջոցներից, որոնք ֆիզիկապես մաշված էին և երթևեկության կազմակերպման համար գրեթե ոչ պիտանի, Սամվել Բալասանյանը պատասխանել է. «Գազել նստել եմ շատ շուտ, իսկապես շատ անհարմարավետ է, մանավանդ ինձ համար, հիմա քաղաքացիների դրության մեջ մտնում եմ այդ պատճառով էլ որոշեցի փոխել տրասպորտը»:

Իսկ ի՞նչ միջոցներով են ձեռք բերվել տրանսպորտային միջոցները, ներդրումները քաղաքի բյուջեից են, թե՞ այլ տարբերակ կա` հարցերին Սամվել Բալասանյանը պատասխանել է. «Ես խոստացել էի, ինչ-որ տեղ հորդորել եմ, որ լինեն այս ավտոբուսները, ավելի կոնկրետ` գարեջրի գործարանով ենք ոնց որ ձեռք բերել, հանձնել ենք համապատասխան կազմակերպությանը, որը պետք է շահագործի»:

Ու քանի որ ներկայումս քաղաքում շահագործվող միկրոավտոբուսային որոշ երթուղիների գծատերեր համարվում են նախկին քաղաքապետի կողմնակիցներն ու բարեկամները,  Սամվել Բալասանյանին ԳԱԼԱ-ի թղթակիցը հարցրել է՝ արդյո՞ք նոր ավտոբուսների ներմուծմամբ փորձ է արվում ազատվել միկրոավտոբուսային գծերից.

Կարդացեք նաև

«Ես չգիտեմ` ով ինչ գիծ ունի, եւ ով ինչ գծատեր է, թող իրենք էլ փոխեն, եթե կան այդպիսի մարդիկ, որոնք գծեր ունեն, ես կհորդորեի, որ իրենք նույնպես ավտոբուսներ բերեն և գան համապատասխան մրցույթների մասնակցեն, շահեն, էստեղ ուղղակի հարմարավետության խնդիր կա»:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս