Գուրգեն Եղիազարյանի որոշմանը և՛ քաղաքական իրավիճակը կարող էր նպաստել, և՛ Տիգրան Սարգսյանի ակնհայտ վարկաբեկված կերպարը, որը մնացած իր բոլոր հանցագործությունների հետ միասին՝ հանցավոր է նաև ընդդիմադիր քաղաքական դաշտի ոչնչացման մեջ, ինչը Տ. Սարգսյանին թեև լիարժեք չի հաջողվել, բայց վերջինս շարունակում է ընդդիմության ոչնչացման մեջ իր դերակատարությունն ունենալ: Չեմ բացառում, որ մի օր իր ձեռքը կբռնեն ու կասեն՝ բավական է: Չգիտեմ՝ ով կբռնի, ինչպես, բայց ես լավատես եմ:
Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվել է՝ եթե հայտնի օֆշորային սկանդալի գործը հայտնվի դատարանում, արդյոք նա անվճար կպաշտպանի՞ սկանդալի կիզակետում հայտնված անձանց շահերը:
Սեփական երկրից դուրս մեղավոր փնտրելն ապաշնորհ մարդու գործ է: Կարող ես, այնպես արա, որ բոլորը լինեն քո համախոհները, աջակիցները: Մեղքը, մեղավորությունը թույլ, ոչ լեգիտիմ, ոչ գրագետ իշխանությունն է փնտրում:
ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախախատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով:
«Այդ գործընթացի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը մոտ մեկ շաբաթ առաջ արդեն արձագանքել է, և ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է Տիգրան Բալայանը:
«Այսօր իմ աշխատակազմը զեկուցում էր ինձ մեր քաղաքացիներից ստացվող բողոք-նամակների խնդրի մասին, և մի շատ տհաճ երևույթի հետ գործ ունենք, որը վերաբերում է մեր նախարարությունների միջին օղակի աշխատակիցներին»։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր որոշ մեկնաբանություններ է տվել «Նաիրիտ» գործարանի խնդրի վերաբերյալ:
Իսկ ի՞նչ եք ուզում, ասենք` միայն Ռուսաստա՞ն: Ու վե՞րջ, կամ` ասենք միայն ԵՄ , և` վե՞րջ: Մենք չունենք միակողմանի մտածելու և գործելու իրավունք, քանի որ ուզում ենք մնալ ինքնուրույն և անկախ, իսկ և-և-ը հենց այդպիսին լինելու և մնալու հնարավորություն է:
Փորձաքննության արդյունքում պարզ էր դարձել, որ պաղպաղակ արտադրող մի քանի ընկերությունների արտադրանքները չէին համապատասխանում մակնշման պահանջներին: «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա», «Գրանդ քենդի», «Չանախ» և «Արմսվիթ շանթ» ընկերությունների՝ «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա» և «Չանախ» պաղպաղակներում (բացառությամբ «Բիոկաթ» ընկերության արտադրած պաղպաղակների) օգտագործվել է մեծ քանակությամբ բուսայուղ (սփրեդ):
«ՍԴՀԿ-ն՝ որպես կառույց, դե յուրե չկա: Դրա համար ես որոշում եմ կայացրել՝ դուրս գալ կուսակցությունից»,- 168.am-ի հետ զրույցում ասել է նա
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է օֆշորային սկանդալին, որի մեջ շոշափվում է նաև իր անունը։
Երևանի տարածքը կիսաանապատային բնական տարածք է, իսկ կիսաանապատի հիմնական ֆաունան կարիճներն են, օձերը, մողեսները և այլ կենդանիներ: Այս պատճառով, որպեսզի քաղաք լինի, պատահական չէ, որ մեծ կանաչապատում իրականացվեց, ջրային տարածքներ իրականացվեցին, որպեսզի հնարավոր լինի ապրել. կիսաանապատում ապրել հնարավոր չէ:
Ռադիկ Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում խոսել է գիտնականների աշխատավարձերի, ինչպես նաև՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի առաջարկի մասին, որով վերջիններս առաջարկում էին, որպեսզի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը հրապարակավ հայտարարեն, որ իրենք լիազորվում են ցանկացած օֆշորային ու արտասահմանյան բանկերում առկա իրենց անունով բացված հաշիվները փոխանցվեն գիտության ֆինանսավորմանը:
Ժամանակին Կենտրոնական բանկն անիմացիոն ֆիլմ էր պատրաստել՝ «Գնաճի հրեշը» անունով, որը պատմում էր, թե ինչպես է ԿԲ-ն հրեշի կերպարանք առած՝ գնաճի հախից գալիս։
Սրանք ծանր հանցանքներ են. եթե վարչապետը գումար ունի, դրանք ձեռնարկության մեջ է ներդրել օֆշորային գոտում, ուրեմն որտեղի՞ց իրեն այդ գումարները, ուրեմն՝ նա զարտուղի ճանապարհներով է այդ գումարները վաստակել, որոնք հիմա օֆշորում է թաքցնում:
«Մենք պետք է աշխատանքը դարձնենք գրավիչ, որ ցանկություն լինի գալ մեզ մոտ աշխատելու, մյուս կողմից՝ պետությունը և մենք, այստեղ միայն պետությունը չի, պետք է ստեղծենք նորմալ ապրուստի, աշխատանքի պայմաններ, որ գրավիչ լինի, սա է հիմնականը»:
Կառավարության անգործության պատճառով ՀՀ հարկատուներս ԱԶԲ-ին վճարել ենք մոտ 0.5 մլն դոլար: Եվ սա միայն սկիզբն է:
Պարզվում է, սակայն (ըստ նրա ենթակայի պատասխանի), նա ոչ թե զբաղվում է, այլ՝ բազմազբաղվում: Մնում է ենթադրել, որ նրա բազմազբաղվածությունը բնապահպանության հետ որևէ առնչություն չունի և կապված է, ասենք, սեփական բիզնեսի հետ, այսինքն՝ նա իրականում ոչ թե բազմազբաղ է, այլ տարազբաղ:
Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Զամոսչի քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով:
Ընկել ենք հակառուսական տրամադրությունների ետևից, հա, հետո՞, թող Հայաստանում ամենահակառուսական տրամադրությունները լինեն, դա ի՞նչ կտա, ավելի շատ զենք կվաճառեն:
Բնապահպաններն այս մասին ահազանգել են ԱԻՆ-ին՝ տեղյակ պահելով կատարվողի մասին: Այս հաղորդագրությամբ մենք նաև ահազանգ ենք փոխանցում ՀՀ Բնապահպանության նախարարությանը և ՀՀ Ոստիկանությանը՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարևանությամբ գտնվող Մայդանեկ նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի:
Այսօր՝ հունիսի 26-ին, ՄԱԿ-ի կողմից հռչակված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունները բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի մուտքի դիմաց:
«Լիվերպուլի» երկրպագուների բազմաթիվ թվիթերյան էջեր (liverpoolFC news, LFCTranserNRS …) քիչ առաջ լուսանկար տեղադրեցին, որտեղ նրանք պնդում են, որ այն լուսանկարվել է այսօր լոնդոնյան հյուրանոցներից մեկում:
Հիմա ասում են՝ 20 տոկոսը մեզ որևէ բան չէր տալիս, բավարար չէր, որ որոշումների վրա ազդեցություն ունենայինք, բայց գոնե մեր 20 տոկոսն էր: Լավ՝ 100 տոկոսը տվեցինք, բա հետո ի՞նչ ենք անելու: Հիմա խոսում են, թե 5 տարի գազը չի թանկանա, բա 6 տարի հետո ի՞նչ ենք անելու: Ես վստահ չեմ 5 տարվա համար, որովհետև պայմանագիրը մեկ տարվա համար է կնքված: Տասը տարի հետ ի՞նչ է լինելու:
Վարչապետը և Սրբազանը, որքան տեղյակ եմ՝ ևս հարաբերություններ ունեն՝ վարչապետի երեխաների քավորն է նա: Կառուցվել է շղթա, որոնք առնչություններ ունեն: Նույնիսկ այս իրավիճակում, երբ որևէ մեկը դատավոր լինել չի կարող, պարզություն չկա, կարծում եմ՝ եկեղեցին, կաթողիկոսը, իր հստակ դիրքորոշումն այս հարցում պետք է արտահայտի, որ Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանը, կաթողիկոսը որոշումով պետք է կողքի քաշվի:
Թվում է, թե քաղաքական ակտիվ պրոցեսները դադարել են՝ խորհրդարանն արձակուրդում է, ամառային անդորր է, հետընտրական ցիկլն ավարտվել ու քաղաքական հիմնական ուժերը դադարի մեջ են, բայց մյուս կողմից՝ երբեք այսքան ներքին մեծ լարվածություն քաղաքական կյանքում քիչ է եղել
Եռամսյակի ընթացքում հայաստանյան բանկերի արտաքին պարտքը նվազել է 150.9 միլիոն դոլարով կամ 12.8%-ով։
«Եվս մեկ անգամ ամենաբարձր շրջանակի գործարարը հայտարարում է, որ Հայաստանում չկա օրինական բիզնես, այլ բիզնեսը միայն հովանավորչության առկայությամբ կարող է զարգանալ»,- Աշոտ Սուքիասյանի նամակը մեկնաբանեց Արմեն Մարտիրոսյանը:
Fat & Furious Burger անունով զվարճալի կայքի հեղինակներ, ազգությամբ ֆրանսիացի երկու դիզայներներ` Թոմն ու Քվենթինը, կայքում տեղադրել են իրենց պատրաստած ամենայուրօրինակ բուրգերները: