
ՀՖՖ գրասենյակի դիմաց կազմակերպված ակցիան չկայացավ (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված` մի խումբ քաղաքացիներ մտադիր էին այսօր ՀՖՖ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա կազմակերպել: Ըստ panorama.am-ի՝ երկրպագուները դժգոհ էին Հենրիխի «Լիվերպուլ» ձախողված տեղափոխությունից և դրանում մեղադրում էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
Բողոքի ակցիան, սակայն, այդպես էլ չկայացավ. նշված ժամին ՀՖՖ-ի շենքի դիմաց հավաքվել էին միայն լրագրողներն ու ոստիկանները:
Ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.