Լևոն Բաղդասարյան. Եթե հանցագործի գնդակից Հայրիկյանը զոհվեր, նա դասվելու էր մեր հերթական հերոս-նահատակների շարքին

2013 թ. հունվարի 31-ին նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո տուժող կողմը փորձել է ձեռնպահ մնալ հարցազրույցներից, լրատվամիջոցների հետ շփումից, ինչն էլ, ըստ Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի, դարձել է քրեական գործի սխալ ձևակերպման պատճառ և անգամ կասկածի տակ է առնվել այն փաստը, որ Պ. Հայրիկյանի վրա կրակել են:

«Զավեշտը հասավ այնտեղ, որ հրապարակվեցին նյութեր, թե Հայրիկյանի գործով դատաբժիշկը հրազենային վնասվածքը չի տեսել: Հրազենային այդ վնասվածքը ոչ միայն կա, այլև՝ գնդակը խրվել, մնացել էր Հայրիկյանի մարմնում, ինչը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հեռացվել է մարմնից: Շահարկվել է մի բան, որն իրականության հետ ոչ մի կապ չունի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հատարարեց Լ. Բարսեղյանը, ապա ավելացրեց,- Եթե հասարարությունն ունակ է, ընդունակ է, արժանին մատուցել իր զավակին, ապա ի՞նչն է խանգարում, որ յուրաքանչյուրիս մեջ տեսնեն մարդկայինը, աստվածայինը:

Եթե հանցագործի գնդակից Հայրիկյանը զոհվեր, վստահ եղեք, որ նա դասվելու էր մեր հերթական հերոս-նահատակների շարքին, հյուսվելու էին նրա մասին պատումներ, անվանակոչվելու էին փողոցներ և այլն: Բայց երբ Աստծո կամոք նա փրկվում է, կասկածի տակ է առնվում մահափորձի փաստը»:

Նա կոչ արեց հետևել այս մտքին. «Աստված սեր է, իսկ սերը մեր մեջ պակասել է: Փորձենք հավատալ և սիրել»:

Կարդացեք նաև

Քանի որ հայտարարության ու Լևոն Բարսեղյանի խոսքերը շատ նման էին Հայրիկյանի ոճին, լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այս խոսքերի հեղինակը Պ.Հայրիկյանն է:

Բայց, ինչպես հավաստիացրեց փաստաբանը, Հայրկյանն անգամ տեղյակ չէ իր հայտարարությունից:

Ինչ վերաբերում է գործի քննությանը, ապա Լևոն Բարսեղյանն ասաց, որ իրենք հետամուտ կլինեն, որպեսզի օբյեկտիվ քննություն իրականցվի: Խոսելով գործում առկա հանգամանքներից, մասնավորապես այն տեղեկությունից, թե Վարդան Սեդրակյանը 100 հազար դոլար գումար է ստացել, լրագրողները հետաքրրվեցին, թե որտեղի՞ց Հայրկյանին նման ինֆորմացիա:

Ի պատասխան փաստաբանը նշեց, որ եթե Պ. Հայրկյանը մի բան է ասում՝ հենց այնպես չի ասում.

«Քրեական գործում առկա է համապատասխան ապացույց, որտեղ երևում է, որ նա ստացել է գումար 100 հազար դոլարի չափով»:

Հարցին, թե որքանո՞վ է այդ գումարը կապված այդ գործի հետ, բանախոսը պատասխանեց. «Մենք ոչ կապում ենք, ոչ չենք կապում: Մենք ունենք մեր ուրույն կարծիքը»:

Տեսանյութեր

Լրահոս