Կրակոցներ Երևանում. Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել պարի ուսուցիչը (լուսանկարներ)
Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ այսօր՝ հունիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 02-00-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի նորակառույց ճանապարհից դեպի Սարալանջ-Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում, մի խումբ անձնաց միջև վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ:
Նույն պահին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահներ Միքայել Աղաբեկյանն ու Արտավազդ Հարությունյանը ռադիոկապով հրահանգել են վիճաբանության վայրին մոտ ծառայություն կատարող ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև շտապ օգնության բրիգադ են ուղղարկել նշված վայր, քանի որ ահազանգողները հայտնել են, որ կա վիրավոր:
Մինչ ՃՈ աշխատակիցների ժամանումը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ ավտոհետախուզվում է հայտարարվել Volkswagen Golf և Toyota մակնիշի ավտոմեքենաների նկատմամբ:
Նշված հատվածում ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են վիրավոր մի երիտասարդի, ում մարմնի և գլխի մասերում ստացած մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության թիվ 03 բրիգադը տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակից արձակված 3 պարկուճ, փայտյա կտորներ, ինչպես նաև հայտնաբերվել են Volkswagen և Toyota մակնիշի ավտոմեքենաները:
Պարզվել է նաև, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 33-ամյա Արմեն Մխիթարյանն է, ով մասնագիտությամբ պարի ուսուցիչ է, իսկ վիճաբանության ժամանակ ներկա է եղել նաև նրա կինը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Մխիթարյանի և մի քանի անձանց միջև, որի ժամանակ Մխիթարյանը իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոցներ է արձակել:
Մանրամասները՝ այստեղ: