Բաժիններ՝

HTC One-ին ոսկի են «հագցրել»

Goldgenie կայքը հարուստ մարդկանց համար վաճառքի է հանել HTC սմարթֆոնի էլիտար տարբերակը: Սարքի հետևի կափարիչը և կողմնային մասերը ծածկված են բարձր ստանդարտի` 24 կառատանոց մաքուր ոսկով: Այն մատուցվում է բացառիկ տուփով՝ բալենու փայից պատրաստված:

Սարքը վաճառվում է 987 ֆունտ: Սարքի վարդագույն ոսկու և պլատինե տարբերակների համար անհրաժեշտ է ավելի շատ վճարել` համապատասխանաբար` 1047 և 1107 ֆունտ:

Նշվում է, որ նյութերից բացի՝ այն ոչնչով չի տարբերվում շարքային սմարթֆոնից:

Goldgenie-ը առաջարկում է նաև այլ սարքեր, որոնք ծածկված են թանկարժեք մետաղներով` Galaxy S4 սմարթֆոններ և iPhone 5, BlackBerry, խաղային կոնսոլներ Xbox 360, Nintendo DS և Wii, iPod, ձեռքի ժամացույցներ, iPad պլանշետնիկ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս