Բաժիններ՝

Վերայի պատրաստած տորթերը ոսկե մեդալների են արժանանում (լուսանկարներ)

«Կարելի է ասել, որ տորթեր պատրաստելու շնորհքը ժառանգաբար է փոխանցվել ինձ: Իմ պապիկը՝ հայրիկիս կողմից, հրուշակագործ է եղել: Ծնողներս Երևանում խմորեղենի արտադրամաս էին բացել, բայց մի քանի տարի անց մենք ընտանիքով մեկնեցինք Մոսկվա ու այս գործն այնտեղ շարունակեցինք: Ես մասնագիտությամբ նկարչուհի եմ, ավարտել եմ դիզայնի ֆակուլտետը, բայց համատեղ սովորել եմ մեր արտադրամասում: Ինձ համար շատ հետաքրքիր էր նայել, թե ինչպես էին արտադրամասում տարբեր խմորեղեններ պատրաստում»,- 168.am-ի հետ զրույցում ասում է նկարչուհի, հրուշակագործ, խոհարարական միջազգային մի շարք մրցույթներում ոսկե մեդալի արժանացած Վերա Հովհաննիսյանը:

vera papikՎերջինս 168.am-ի հետ զրույցում վերհիշելով, թե ինչպես սկսեց խմորեղեններ պատրաստել, պատմում է, որ իրենց արտադրամասը մի ընկերության հետ էր համագործակցում, որն իրենց մարցիպաններ էր վաճառում: Մի օր Վերան այդ մարցիպաններից մի քանի արձանիկներ է պատրաստում, որոնք ներկայացնում է այդ ընկերության գլխավոր տեխնոլոգին: Վերջինս շատ է հավանում Վերայի աշխատանքները և հրավիրում է նրան մասնակցելու Մալթայում տեղի ունենալիք միջազգային խոհարարական մրցույթին:

vera1

vera10

Կարդացեք նաև

vera11

vera3

vera6

«Այսպես 2003 թվականին ես մասնակցեցի Մալթայի խոհարարական մրցույթին: Որոշեցի մարցիպանից կոմպոզիցիա պատրաստել և ներկայացրեցի «Ջրահարս Արիել» մուլտֆիլմի կերպարներից պատրաստված խմորեղեն, որի համար արժանացա ոսկե մեդալի: Դա իմ առաջին ոսկե մեդալն էր: Ես չէի էլ սպասում, որ դրա համար ոսկե մեդալի կարժանանամ: Այդ ժամանակ 20 տարեկան էի: Ուրախությունից նույնիսկ հուզվել էի: Այդ մրցույթին Ռուսաստանը ներկայացնող խմբի հետ էի գնացել, հայրս էլ էր ինձ հետ եկել: Ինձ համար այդ առաջին աշխատանքն առիթ հանդիսացավ, որպեսզի այս գործն ավելի լուրջ շարունակեմ»,- հիշում է Վերա Հովհաննիսյանը:

ver5

vera9

Նկարիչ-հրուշակագործն այս մրցույթից հետո՝ 2004 թվականին, մասնակցում է Էրֆուրթի խոհարարական օլիմպիադային. «Պատրաստել էի եգիպտական փարավոնների կերպարներով տորթ, սակայն Գերմանիա մեկնելու ժամանակ իմ կոմպոզիցիան ջարդվեց: 4 օրվա ընթացքում հավաքեցի այդ կոմպոզիցիան, բայց ճեղքերը երևում էին, այդ պատճառով էլ ինձ արծաթե մեդալ տվեցին: Կարելի է ասել, որ 2004 թվականից սկսեցի էքսկլյուզիվ տորթերի ստեղծմամբ զբաղվել: 2010 թվականին էլ մասնակցեցի Լյուքսեմբուրգում տեղի ունեցող աշխարհի գավաթին, պատրաստել էի «Սառցե դարաշրջանի» երեք դինոզավրերին և շոկոլադից Նաոմի Քեմփբըլին: Դինոզավրերի համար արժանացա ոսկե մեդալի, իսկ շոկոլադե կերպարի համար՝ արծաթե մեդալի: 2011 թվականին կրկին մասնակցեցի Մալթայի խոհարարական մրցույթին, պատրաստել էի «Rio» մուլտֆիլմի հերոսներին և արժանացա ոսկե մեդալի»:

vera8

O

vera2

ver4

Արդեն 2012 թվականի հոկտեմբերին Վերա Հովհաննիսյանը կրկին մասնակցեց Էրֆուրթ քաղաքում կայացած աշխարհի խորհարարների միջազգային օլիմպիադային, որը չորս տարին մեկ է տեղի ունենում: Այս անգամ նա հանդես եկավ Հայաստանի դրոշի ներքո. «Մրցույթին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների խոհարարներ: Ես որպես հրուշակագործ՝ ներկայացրել էի «Սառցե դաշտ» մուլտֆիլմի սկյուռիկներին: Պատրաստածս տորթի համար 100 բալ եմ ստացել և կրկին արժանացել ոսկե մեդալի»:

Ավելացնենք, որ այս հաղթանակներից հետո Վերան ուսուցանելու շատ հրավերներ է ստանում, բայց նա ցանկանում է իր աշխատանքը շարունակել Երևանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս