ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության շրջանակում նախանշվում են համագործակցության ուղղությունները
Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը և գեներալ-մայոր Արթուր Երոյանը բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ-Հայաստան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների մեկնարկին։ Այս ամենամյա ձևաչափը հնարավորություն է տալիս քննարկել պաշտպանության ոլորտում ընթացիկ համագործակցությունը և սահմանել հետագա փոխգործակցության առաջնահերթությունները։
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակում անցկացվող խորհրդակցությունների ընթացքում նախանշվում են առաջիկա տարվա պաշտպանական համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։


