Բաժիններ՝

Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ հոր մասին. «Քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հրաչ Հարությունյանի անցյալը»

«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, ով ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մոսկվայի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեջ մեղավոր համարվող «Կամազ» բեռնատարի վարորդ` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Պոդոլսկի մոտակայքում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր մարդատար ավտոբուսին, որի հետևանքով զոհվեց 18 հոգի, իսկ երեկ` հունիսի 15-ին, Մոսկվայում հայտարարվեց սգո օր: Սակայն, կարծես թե, ոչ պակաս ողբերգական իրավիճակում հայտնվեց նաև Հրաչյա Հարությունյանը և իր ընտանիքը: Հայազգի վարորդին երեկ Մոսկվայի դատարանն առաջադրել է մեղադրանք` երկամսյա մեկուսացման որոշմամբ, իսկ իրավապահ մարմինները նրան դատարանի դահլիճ բերեցին կանացի խալաթով` հավանաբար ծաղրի ենթարկելու համար:

«Առաջին հերթին ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների հարազատներին, թող Աստված նրանց ուժ ու կորով տա` դիմանալու ու համբերելու, ուզում եմ խնդրել, ինչու չէ, նաև պահանջել բոլոր այն պաշտոնական անձանց, ովքեր կարող են ինչ-որ բան անել, օգնել, աջակցել: Խնդրում եմ, որ  ծաղրելուց ու նմանատիպ հիմարություններ անելուց առաջ մի պահ քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հրաչ Հարությունյանի անցյալը, ով 90-ականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Թող Աստված դա` ոչ ոք նման դեպքի չհանդիպի, բայց լսի, պարոն, չգիտեմ` որտեղի նախագահ, մենակ փող ուտելով չի, տեղիցդ իրար արի, քո դեմ քո ազգի պաշտպանն է կանգնած, ով, ազատամարտիկ լինելով հանդերձ, երնթարկվում է ծաղրանքի, քեզ բռի մեջ վերցրած իշխանության կողմից: Ուղղակի ամոթ է, սա քո դեմքն է… ավելին ինքնդ մտածի»,- գրել է Լիլիթ Հարությունյանը:

Ավելացնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, իր ֆեյսբուքյան էջում արձագանքելով կատարվածին, հայտարարել է, որ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ՝ վերջինիս հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս