Հայ և ռուս բլոգերները համակարծիք են` հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի մասին բողոքելով դատարանի դեմ

Ռուսական ինտերնետային ռեսուրսներում հայ բլոգերները ակտիվ են` բարձրաձայնելու Հրաչյա Հարությունյանի հետ կապված խնդիրները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ): Նրա խոսքով` որևէ ազգամիջյան բախում հայ և ռուս բլոգերների միջև չկա. երկու կողմն էլ համակարծիք է` բողոքելով դատարանի վատ վերաբերմունքի դեմ:

«Ռուսական ինտերնետային ռեսուրսներում` բլոգներում և տարբեր մեծ հարթակներում հայ բլոգերները բավական ակտիվ են` բարձրաձայնելու մեր հայրենակցի նկատմամբ դատարանի  նվաստացուցիչ վերաբերմունքի մասին»,- ասաց Տ. Քոչարյանը` նշելով, որ այս պահին ակտիվ են նաև մեր «հարևանները», ովքեր փորձում են ամեն կերպ շեշտել վարորդի հայ լինելու հանքամանքը, ինչը, իհարկե, սխալ է, քանի որ նման բան կարող էր պատահել յուրաքանչյուրի հետ»,- ասաց Տ. Քոչարյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հայալեզու կայքերում և բլոգներում խնդրի բարձաձայնումը որպես այդպիսին շատ մեծ ազգեցություն չունի, ուստի ավելի շատ պետք է օտարալեզու և մասնավորապես ռուսաստանյան կայքերում բարձրաձայնել խնդիրը:

Երկու փորձագետներն էլ նշում են, որ ինտերնետում ակտիվությունը ստիպում է պատկան մարմիններին այս խնդրի վրա մեծ ուշադրություն դարձնել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031