Բաժիններ՝

Ազատամարտիկը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում և պատրաստ է մինչև վերջ նստել

Երեկ Երևանի Ազատության հրապարակում հացադուլի և նստադուլի մասին է հայտարարել հերթական հայ զինվորականը: Հացադուլավորն Արցախյան ազատամարտի մասնակից Շամիր Սահակյանն է, ով միացել է «Շուշի 92» նախաձեռնող խմբին, որը դիմել էր ՀՀ կառավարությանը` ազատամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու պահանջով:

hacadul-1

Շ. Սահակյանը՝ որպես ժամկետային պարտադիր զինծառայող, զորակոչվել է Զինված ուժեր  18 տարեկան հասակում և ծառայել ԼՂՀ պաշտպանության բանակի Ասկերանի գնդում, սակայն շատ շուտով վիրավորվել է` 1993 թվականին, Աղդամի օպերացիայի ժամանակ:

«Ես վիրավորվեցի Աղդամի օպերացիայի վերջում` Էնգերլի գյուղի գրավման ժամանակ, տանկի արկի պայթյունի պատճառով. հարվածի ալիքը շպրտել է, և ես ստացել եմ կոնտուզիա, ձեռքի բեկորային վնասվածք: Դեմքի երկու վիրահատություն եմ տարել Մուրացանի հիվանդանոցում»,- ասաց Շ. Սահակյանը:

Կարդացեք նաև

«Իմ պահանջն այն է, որ պաշտպանության նախարարն ընդունի ինձ, լուծում տա իմ բնակարանային խնդրին»,- մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Շամիր Սահակյանը: Իսկ ազատամարտիկի բնակարանային խնդիրը նրանում է, որ նա, որպես պատերազմի հաշմանդամ, ստանում է ընդամենը 50 000 դրամ թոշակ, որի գերակշիռ մասը` 40 000 դրամը, տալիս է բնակարանի վարձ:

hacadul-2

«Ես իր (Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի.- Ա.Ս.) հետ այս սենց անձամբ նստել զրուցել եմ, ներկայացրել եմ իմ խնդիրը, ինքը ենթակային հրահանգել է, որ տրամադրեն բնակարանը, հաջորդ օրը Սոցվարչության պետ Սուրիկ Հարությունյանը կանչել ա, բա՝ «նախարարը տեղյակ չի, որ էդ բնակարանն արդեն տրամադրվել է ուրիշին, էս 3 ամսվա տան վարձը վերցրու, ստացի, յոլա գնա մինչև տարվա վերջ (2011-ի վերջը) ներկայացնենք կառավարություն, որ որպես բացարձակ անապահով ազատամարտիկ՝ քեզ տրամադրեն բնակարան»,- պատմեց Շամիր Սահակյանը:

Շամիր Սահակյանը հնարավորություն չունի բարելավել իր ընտանիքի ֆինանսական վիճակը, քանի որ ժամանակին` «ամեն ինչ թողնելու և բանակ գնալու» պատճառով, հնարավորություն չի ունեցել ուսում ստանալու և մասնագիտություն ձեռք բերելու:

hacadul-3

Իսկ այժմ, ինչպես ինքը խոստովանեց, տարիքի հետ զուգահեռ՝ ավելի է դժվարանում որևէ ծանր աշխատանք կատարել, քանի որ իրեն զգացնել է տալիս առողջական վիճակը:

Ի դեպ, Շ. Սահակյանը նշեց, որ բազմիցս դիմել է Պաշտպանության նախարարություն` Զինված ուժերում ծառայության անցնելու խնդրանքով, սակայն իրեն մերժել են` կոնտուզիա ունենալու պատճառով:

Մեր հարցին, թե ի՞նչ է անելու, եթե իր պահանջները չկատարվեն, Շ. Սահակյանը պատասխանեց. «Ես անժամկետ հացադուլ եմ նստել և պատրաստ եմ մինչև վերջնստելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս