Բաժիններ՝

Քաշքշուկ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ

Այս պահին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև տեղի է ունենում բողոքի ակցիա՝ Մոսկվայում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կիրառվող նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ:

Մի խումբ ակտիվիստներ՝ «Վերջ տվեք ռուսական շովինիզմին» վերտառությամբ պաստառներով փորձում են մոտենալ ՌԴ դեսպանատան շենքին, որպեսզի դեսպանատան ներսից տեսանելի լինի իրենց բողոքի ակցիան, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս՝ պատճառաբանելով, թե այդպիսով նրանք փակում են փողոցը:

Հավաքված քաղաքացիները ընդվզեցին, թե այդպիսով ոստիկանները խախտում են իրենց սահմանադրական իրավունքը, ինչից հետո քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու քաղաքացիների միջև:

Միջադեպին միջամտեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով նույնպես հայտարարեց, թե այդկերպ խախտվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը, քանի որ դա ինքնաբուխ հավաք է և դրանով որևէ օրենք չի խախտվում:

Կարդացեք նաև

Ի վերջո, ոստիկանները թույլ տվեցին բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի մոտ: Ակցիան շարունակվում է, մանրամասները՝ առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս