Արազ Օզբիլիսը հրաշալի գոլի հեղինակ. Կուբան – Ռուբին՝ 1:1 (տեսանյութ)
Ռուսաստանի առաջնության առաջին տուրում Կրասնոդարի «Կուբանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի (1:1) խաղաց Կազանի Ռուբինի հետ:
Տանտերերի կազմում գերազանց խաղ ցուցադրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով ոչ միայն ամենաակտիվն էր «Կուբանի» կազմում, այլև 74-րդ րոպեին գերազանց իրացրեց իր իսկ վաստակած տուգանայինը՝ հավասարացնելով հանդիպման հաշիվը:
«Կուբան» – «Ռուբին»՝ 1:1
0:1 – Երյոմենկո (71′), 1:1 – Օզբիլիս (74′)