Բաժիններ՝

Պատգամավորի որդու և նախկին ոստիկանապետի փեսայի մասին լուրերը Ոստիկանությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է

ՀՀ Ոստիկանությունից հաստատում են, որ երեկ` հուլիսի 14-ին` ժամը 02.20-ի սահմաններում, Երևանի Փափազյան փողոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման «Բենթլի» ավտոմեքենայով, 1986 թ. ծնված Վաչագան Ս.-ն, 1987թ. ծնված Երվանդ Ս.-ն՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Հաղորդվում է նաև, որ Վաչագան Ս.-ն և Երվանդ Ս.-ն ուղարկվել են ՀՀ ԱՆ նարկոլոգիական դիսպանսեր՝ փորձաքննության, իսկ նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

«Փաստինֆո»-ի հարցին, թե արդյոք Արթուր Մ.-ն ևս ենթարկվե՞լ է նարկոլոգիական փորձաքննության, Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մասնավորապես ասացին, որ հաղորդագրության մեջ նշված են այն անձանց անունները, որոնց նկատմամբ որոշակի գործողություն է կատարվել:

Նշենք, որ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ «Բենթլի»-ի վարորդ 31-ամյա Արթուր Մ.-ն  ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Աբրահամ Մանուկյանի որդին է: Նույն աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Ոստիկանություն բերման ենթարկված Արթուր Մ.-ն նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր նշանածն է:

Կարդացեք նաև

Նշենք, որ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հրաժարվեցին հաստատել կամ հերքել այս տեղեկությունները` նշելով, որ նման տեղեկատվություն իրենք չեն տրամադրում:

Փոխարենը տեղեկացնում են, որ դեպքի վերաբերյալ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս