Ով է հարց տալու իր իրավունքը զիջել Զարուհի Փոստանջյանին (տեսանյութ)

Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ոչ մշտական անդամ է, և որպեսզի վերջինս հարց տալու հնարավորություն ունենար, մշտական անդամներից մեկը պետք է իր տեղը զիջեր նրան: Այս մասին գրում է ilur.am-ը` հավելելով, որ իր ունեցած  տեղեկություններով՝ Զարուհի Փոստանջյանին հարց տալու իր հնարավորությունը զիջել էր պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Հավելենք, որ Ս. Սարգսյանին հարց տալու համար հերթագրվել էին 27 պատգամավորներ, սակայն հարցեր կարողացել են հնչեցնել միայն 15-ը: Հերթով 17-րդը հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էր, որին, սակայն, հարց հնչեցնելու հերթ չի հասել:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել էր, թե արդյոք նա վերջերս խաղացե՞լ է Եվրոպայի կազինոյում, և որքան գումար է տանուլ տվել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս