Ձկան կերի շուկայի գերիշխողների հետևում երկու պաշտոնյաներ են կանգնած
hetq.am–ը գրում է. «Հայաստան ձկան կեր ներկրող 32 տնտեսվարող սուբյեկտ կա, սակայն շուկայում գերիշխողը երկուսն են: Նրանց հետևում բարձրաստիճան պաշտոնյաներ են կագնած:
«Սագատի» և «Սագատի Ֆիշ» (նույ տնտեսվարող սուբյեկտն է` տարբեր կազմակերպություններով), ինչպես նաև «Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ները գրավում են տվյալ շուկայի ավելի քան մեկ երկրորդը` 80 %-ը:
«Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ի պաշտոնական բաժնետերը ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանն է` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը: Ընկերությունը գրանցված է Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղում: Սակայն ոլորտում բոլորը գիտեն, որ ընկերության հետևում կանգնած է Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն ու իր խնամի Գագիկ Ծառուկյանը Արարատի մարզի Զորակ համայնքում խոշոր ձկնաբուծարան ունեն: Աբրահամյան եղբայրները ձկնաբուծարան ունեն նաև Մխչյան գյուղում, և ներկրած կերը բավարարում է ոչ միայն իրենց տնեսություններին, այլ նաև վաճառքի է հանվում»:
Քրիստինե Աղալարյան
Գրիշա Բալասանյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: