Էդուարդ Շարմազանովը` ԵԽԽՎ շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին. Ես քառակուսի մարդ չեմ, լայնախոհ մարդ եմ

ԵԽ ԽՎ շենքի դիմաց արդեն երեք օր է` «Մենք դեմ ենք Հայաստանի չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի վարած ներքին և արտաքին քաղաքականությանը» կարգախոսով  բողոքի ակցիա է իրականացվում: 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այդ բողոքի ցույցերին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դե բողոքում են… ես քառակուսի մարդ չեմ, լայնախոհ մարդ եմ և, բնականանբար, ընդունում եմ: Մարդկանց իրավունքն է, մեկը կբողոքի, մեկը… պարզապես եթե այդ ամենը արվում է ոչ կոռեկտ` անընդունելի է: Ինձ դուր է գալիս, թե դուր չի գալիս` խնդրի երկրորդ կողմն է»:

Լուսանկարը` ilur.am-ի

Տեսանյութեր

Լրահոս